Այս մրցաշրջանի ավարտից հետո Անդրեա Պիռլոն կազատվի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ պայմանավորված թիմի վատ ելույթներով։
Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Նշվում է, որ այդ պաշտոնին հավակնում են 3 թեկնածուներ․ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը, «Նապոլիի» մարզիչ Ջենարո Գատուզոն և «Յուվեն» նախկինում մարզած Մասիմիլիանո Ալեգրին։
Ըստ աղբյուրի՝ Գատուզոյի գործակալի ու «Յուվենտուսի» նախագահի մտերմության շնորհիվ իտալացի մասնագետի մասով համաձայնության հասնելի կլինի հեշտ։
