Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է․ ՍԱՏՄ

Հրապարակող՝

Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է․ ՍԱՏՄ

Ամենադիտվածներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող խստացված ստուգումների շրջանակում, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Լոռու մարզի մի շարք համայնքներում:

«Շնող համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Պետրոսյանին պատկանող իրացման կետում ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են 40 կգ խոշոր եղջերավոր կենդանու և 8 կգ խոզի միս, որը որևէ ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել: Սուր հոտով և արդեն քայքայման ակնհայտ նշաններով մսի նշված խմբաքանակները, ըստ տնտեսվարողի, իրացման ցանց են բերվել երկու օր առաջ:

Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ