fbpx
Աշխարհ

Օզզի Օսբորնը հետաձգել է իր համերգային շրջագայությունը

Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին մասնակից Օզզի Օսբորնը մեկ տարով հետաձգել Է համաշխարհային հյուրախաղերը Լոս ԱՆջելեսի իր տանը ստացած վնասվածքի պատճառով: Համերգները հետաձվել են մինչև 2020 թվական: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

«Բառերով չես նկարագրի, թե որքան եմ դառնացած, չարացած ու ճնշված այն բանի պատճառով, որ չեմ կարող հենց այժմ մեկնել հյուրախաղերի… Պարզապես իմացեք, որ օրեցօր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Ես լիովին կվերականգնվեմ: Ես ավարտին կհասցնեմ իմ համերգային շրջագայությունը: Ես կվերադառնամ»,- նշել Է Օսբորնը: Ինչպես նշվում Է, երաժիշտը Լոս Անջելեսում կգտնվի բժշկի հսկողության ներքո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ