Հասարակություն

Բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը․ Արյան բանկը ունի

Արյան բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ արյուն է անհրաժեշտ։

«ՇՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ:
Հարգելի հայրենակիցներ, բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը. խնդրում ենք ներկայանալ արյունատվության։

Աշխարհում միլիոնավոր մարդիկ իրանց կյանքի համար պարտական են հե՛նց արյան դոնորներին։
Դարձե՛ք նրանցից մեկը, պարգևեք կյանք։

Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։

Հեռ. 010-28-38-23
Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ