Բրազիլական «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են ինքնաթիռի կործանման հետևանքով

Ամենադիտվածներ

քոթոթ դիլիջան 3

Globo Esporte-ի հաղորդմամբ՝ հունվարի 24-ին բրազիլական «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով։

Լուզիմանգեսե օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալուց անմիջապես հետո:

Ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագան Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը: Ուղևորներից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ