fbpx
Արցախ

Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչը, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:
Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197176251923163

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ