Աթլետիկոյի կիսապաշտպանը հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում. AS

Ամենադիտվածներ

Աթլետիկոյի կիսապաշտպանը հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում. AS

«Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Աթլետիկո»-ի կիսապաշտպան Թոմաս Փարթին:

26-ամյա ֆուտբոլիստը հաճելի տպավորություն է թողել մադրիդյան դերբիում: Այս մասին հաղորդում է AS-ն։

Չի բացառվում, որ «արքայական» ակումբը գանացուն փորձի հրավիրել հունվարին ու անհաջողության դեպքում՝ բանակցությունները շարունակեն գալիք ամռանը:

Փարթիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղացողը մասնակցել է 6 հանդիպման, որոնցում 1 գոլի հեղինակ է դարձել:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ