«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ սանիտարական անցաթղթի մասին որոշման դեմ Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունաքաբեր գազ:
Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առանչությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել էր հակահամաճարակային կանոնների խստացման մասին:
Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին: