fbpx
Սպորտ

Հայտնի են օգոստոսի 1-ին հայ մարզիկների մրցակիցները․ Տոկիո-2020

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ են ունենալու երկուսը:

Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Հայաստանը ներկայացնող մարզիկներից՝ առաջինը մրցագորգ է դուրս գալու Արմեն Մելիքյանը (60 կգ): Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:

Բռնցքամարտի մրցաշարում ռինգում լինելու է վանաձորցի Արման Դարչինյանը (75 կգ): Նա հանդիպելու է ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:

Հայտնի է դարձել նաև Հովհաննես Բաչկովի (63 կգ) քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ