Մի քանի հազար իրանցիներ, ովքեր Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության աջակիցներ են, դուրս են եկել Փարիզի փողոցներ ու բողոքի ակցիա կազմակերպել: Նրաք կոչ են անում հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Ընդդիմադիր իրանցիների բողոքի ակցիային են մասնակցել ինչպես ֆրանսիացի քաղաքական գործիչներ, այնպես էլ Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:
Ակցիայի մասնակիցները ծածանել են կազմակերպության հիմնադրի՝ Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ պատկերներով պաստառներ:
Մասնակիցների անվտանգությունն ապահովել են ֆրանսիացի ոստիկանները: