Փարիզում ուրբաթ օրը ավագ դասարանների աշակերտները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ ու աղջիկներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեռևս բողոքի ցույցը հանգիստ մթնոլորտում է անցնում։ Երիտասարդները երգում են Bella Ciao պարտիզանական երգը եւ բղավում են. «Մակրո՛ն, դու պարտվել ես, փողոցներում երիտասարդությունն է»։
Երիտասարդների ցույցը տեղի է ունենում զանգվածային սոցալիական ճգնաժամի ֆոնին։ 2019 թվականի հունվարի 1-ին նախատեսված բենզինի գնի բարձրացումից զայրացած ֆրանսիացիները նոյեմբերի կեսերից փողոց են դուրս եկել։
Սակայն այժմ ֆրանսիացիները դժգոհում են ոչ միայն վառելիքի գների բարձրացումից, այլ նաև իշխանությունների այլ սոցիալական որոշումներից։
Դպրոցականները և ուսանողները բողոքում են ուսումնական հաստատություններում հավաքագրման նոր կանոնների դեմ, շտապօգնության անձնակազմը հանդես է գալիս բժշկական տրանսպորտի բարեփոխումների դեմ, գյուղացիները գործադուլ են պլանավորում Գյուղատնտեսության նախարարության որոշման դեմ, հասարակ բնակիչները պահանջում են իրենց գնողականության բարձարցում։