ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյան ելույթ է ունեցել, որում պատասխանել է նաև ադրբեջանցի գործընկերոջը։
«Շնորհակալություն պարոն Նախագահ։
Տիկնայք և պարոնայք, ՀԿ-ները մեր կյանքի մի մասն են, և պանդեմիան ՀԿ-ներին դարձրեց ավելի կարևոր մեր առօրյա կյանքում, քանի որ վերջիններս կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր ասպեկտներում ավելի ակտիվ են: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ իրավական տեսանկյունից ՀԿ-ներն ազատ չեն իրենց գործողությունների մեջ անելու ամեն ինչ որ կցանկանան և ենթարկվում է որոշակի սահմանափակումների։ Սա միանգամայն նորմալ է, քանի դեռ այդ սահմանափակումները անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությանունում և քանի դեռ դրանք ժողովրդավարական են որպես այդպիսին, և քանի դեռ այդ սահմանափակումները հիմնված է օրենքի վրա, և, իհարկե, համաչափ են։
Մենք խոսում ենք ՀԿ-ների գործունեության խտրական սահմանափակման մասին և, ցավոք, կան առանձին երկրներ, որտեղ ՀԿ-ները առերեսվում են նման խնդիրներին։
Խոսելով պատասխանատվության մասին, որն առավել կարևոր է, երբ խոսքը վերաբերում է պետությունների և ՀԿ-ների փոխհարաբերություններին։ Պատասխանատվությունը պետք է լինի փոխադարձ։ Այո, ՀԿ – ները պետք է պատասխանատու լինեն, բայց պետությունները ևս պատասխանատու պետք է լինեն։ Ադրբեջանցի իմ գործընկեր Պարոն Սեիդովն ասում է, որ, ըստ Ադրբեջանի, Ադրբեջանում պատասխանատու միակ ՀԿ֊ն ներից մեկը ԿԽՄԿ-ն է:
Պարոն Սեիդով, իսկ հարցրե՞լ եք, թե ըստ ԿԽՄԿ-ի, ադրբեջանական իշխանությունները դրսևորում են արդյոք պատասխանատու վարքագիծ։
Ես կցանկանայի նշել որ ԿԽՄԿ-ն սոսկ ՀԿ չէ, այն կազմակերպություն է, որն արդեն մեկուկես դարից ավելի ակտիվորեն զբաղվում է պատերազմի զոհերի պաշտպանությամբ և բազմաթիվ այլ խնդիրների լուծմամբ։ Եվ խոսելով ԿԽՄԿ-ի մասին՝ մենք չպետք է մոռանանք, որ այն ոչ միայն ոչ կառավարական կազմակերպություն է, այլ նաև Հովանավոր տերությունների փոխարիներդ և օժտված է Ժնևյան մանդատով։
Իսկ եթե խոսենք պատասխանատվության մասին, ապա ես կցանկանայի իմ ադրբեջանցի գործընկերներին ասել, որ կարիք չկա ընդունել ինչ-որ այլ նորմատիվ ակտեր։ Ժնևյան կոնվենցիաները, որոնք պարտադիր են Ադրբեջանի համար, և ես վստահ եմ, որ ԿԽՄԿ-ն բազմիցս բարձրացրել է այդ հարցը, հստակ սահմանում են, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն։
Խնդրում եմ, պարոն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները։ Միջազգային պարտավորություններ, որոնք հիմնված են ոչ միայն միջազգային պայմանագրային իրավունքի, այլև միջազգային պարտավորությունների վրա, որոնք դիտվում են որպես erga omnes պարտավորություններ: Ես հույս ունեմ, որ մի օր, ինչ որ եղանակով Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ։
Շնորհակալություն»։