«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լիվերպուլի» դեմ առաջին հանդիպման արդյունքը (0:2)։
«Կիսաեզրափակիչում պետք է խաղալ շատ ուժեղ մրցակիցների դեմ, որոնք հաճախ լավ մարզավիճակում են լինում, ինչպես «Լիվերպուլը»: Մենք ցանկանում էինք հաղթել, վերահսկել խաղը, բայց մրցակիցը թույլ չտվեց։ Պաշտպանվեցինք այնքան լավ, որքան կարող էինք, որպեսզի մեզ համար պայքարելու շանս մնա երկրորդ խաղից առաջ։
Մեր մարզադաշտում ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Մենք կփորձենք ավելի շատ խնդիրներ ստեղծել նրանց համար։ Սա «Լիվերպուլն» է՝ ուժեղ թիմ, ֆավորիտ։ Բայց մենք գիտենք, որ կարող ենք մրցել նրանց հետ: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ մենք հնարավորություն կունենանք»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերի միջև դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին և կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: