Փարավանա լճի մոտ միջին բրոնզե դարի դամբարանների հնագիտական ուսումնասիրություններ են ընթանում: Աշխատանքներն իրականացնում է մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը: Հայտնում է sknews.ge-ն: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Դամբարանը թվագրվում է մ.թ.ա XV-XIV դարերով: Տեղում աշխատանքներն իրականացնում է «Ուսանողական արշավախմբային շարժում» ՀԿ-ն: Այն մրցույթը շահել է 25 423 լարիով:
Պայմանագիրը կնքվել է օգոստոսի 30-ին և կավարտվի 2020 թվականի հունվարի 31-ին:
«Այս տարածքում քարե դարից սկսած մինչև միջնադար բնակավայրեր, գերեզմաններ, դղյակներ, եկեղեցիներ, վանքեր և մշակութային այլ ժառանգության շատ հուշարձաններ են հայտնաբերվել», — նշվում է մրցութային փաստաթղթերում: