Առողջապահություն

Արյան անրաժեշտ պաշարը համալրվեց․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:

Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:

Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ