fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու զարգացումները: Երկու երկրների ղեկավարները շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական համապարփակ կարգավորման նպատակով:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկային ու մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրություն մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ