fbpx
Հասարակություն

Ինքնաթիռի առևանգման մասին պաշտոնական տեղեկություն չի ստացվել․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1139793029796265&id=118681645240747

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ