ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում պաշտոնապես հաստատել է իր թեկնածության առաջադրումը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։
Նա հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը արմատական շարժում է։
Թրամփը նաև խոսել է կորոնավիրուսի մասին նշելով, որ ԱՄՆ-ն շուտով կունենա վիրուսի դեմ իր պատվաստանյութը ու կհաղթարի համավարակը։
Նախագահը նաև անդրադարձ է կատարել երկրի տիեզերական ծրագրերին, նշելով, որ ԱՄՆ-ն կլինի առաջին պետությունը, որը կին տիեզերագնաց կիջեցնի Լուսնի վրա, ինչպես նաև կծածանի դրոշը Մարսում։

