fbpx
Տնտեսություն

Ֆիննախը հարկային բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել

ՀՀ ֆինանսերի նախարարությունը Facebook-ի իր էջում հաշվետվություն է ներկայացրել՝ Հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ։


«2019 թվականի հուլիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենք, որով համակարգային փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային համակարգում և որոնք ուղղված են ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը, քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Այս օրենքով, մասնավորապես՝

ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն. դրամից բարձրացվել և սահմանվել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գործող՝ տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն. դրամ,

վերանայվել է ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց հարկային բեռը և սահմանվել է, որ եկամտային հարկը վճարվում է ավտոմեքենայի վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 150 դրամ։ Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 365 օր հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում։ Ընդ որում՝ այս կանոնը կիրառվում է 2018 թվականի հուլիսի 1-ից սկսած, որպեսզի ֆիզիկական անձինք կարողանան մարել նախկինում կուտակված հարկային պարտավորությունները,


ֆիզիկական անձանց միջև իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից: Ընդ որում՝ սահմանվել է, որ ազատումը կիրառվում է նաև 2018 թվականի հուլիսի 1-ից հետո իրականացված նվիրատվության գործարքների վրա,

պետական տուրքից ազատվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցումը (նշյալ գործունեության համար սահմանված էր պետական տուրք՝ կախված գործունեության իրականացման վայրից: Ընդ որում ՝ Երևան քաղաքում պետական տուրքի դրույքաչափը կազմում էր ամսական 12 հազար դրամ, իսկ այլ վայրերում աստիճանաբար նվազում էր մինչև 4 հազար դրամ),

վերացվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների մասով սահմանված ճանապարհային հարկը», – ասված է գրառման մեջ:


https://www.facebook.com/minfin.am/posts/1614869862006851

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ