Կորոնավիրուսի պայմաններում պաշտպանիչ դիմակ կրելուց հրաժարվելը սխալ է. ռուսաստանի գլխավոր սրտաբան

Ամենադիտվածներ

Վրաստանի վթարից տուժածներից մեկին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են ՀՀ

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, բ.գ.դ. Սերգեյ Բոյցովը խոսել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում պաշտպանիչ դիմակ կրելու մասին:

Նա «Комсомольская Правда»-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում պաշտպանիչ դիմակ կրելուց հրաժարվելը սխալ է:

«Գլխավոր սխալներից մեկը, որ այսօր գործում են մարդիկ, շփումների ժամանակ դիմակ կրելուց հրաժարվելն է: Դիմակը պաշտպանում է կորոնավիրուսից հասարակական տրանսպորտում և մարդաշատ վայրերում: Բժիշկն ավելացրել է նաև, որ դիմակի միջոցով կանխվում է վարակի տարածումը, որ շատերը կարևորություն չեն տալիս պաշտպանիչ միջոցներին, ինչի հետևանքով վարակը դանդաղ է նահանջում»,-ասել է բժիշկը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ