«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին:
Տնօրենը հայտնել է, որ ակումբին բարդ բանակցություններ են սպասվում թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
«Այս մրցաշրջանում մենք ստեղծեցինք մի նախագիծ, որը պահանջում է շարունակություն։ Զլատանն այդ նախագծի մի մասն է և «Միլանի» ապագան։ Մենք ցանկանում ենք առաջ գնալ Զլատանի հետ։ Նրա հետ խաղալով կարող են առաջադիմել Անտե Ռեբիչը, Ռաֆայել Լեաոն և մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստները»,-ասել է Մալդինին:
Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից։