Հասարակություն

Պատերազմում անմահացած կարատեիստների սև գոտիները հանձնվել են նրանց ծնողներին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայն ապրիլի 3-ին «Միկա» մարզադահլիճում անցկացրել է «Հայաստանի Գավաթ» առաջնությունը, որը նվիրել է արցախյան պատերազմում վերջերս անմահացած մեր հերոս տղաներին։ Նրանց շարքերում էին նաև ֆեդերացիայի լավագույն մարզիկները, ովքեր Եվրոպայի ու Կովկասի չեմպիոններ էին։

Ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը բացման արարողության ժամանակ ֆեդերացիայի նահատակված մարզիկներ Արթուր Սուքիասյանի և Ազատ Ալոյանի՝ մինչ պատերազմը վաստակած սև գոտիներն ու դրանց հավաստագրերը հանձնել է նրանց ծնողներին.

«Ծնողները, վստահաբար, մասունքի պես կպահեն դրանք, քանի որ իրենց որդիների 10 տարիների ընթացքում թափած քրտինքն է ամփոփված այդ սև գոտու մեջ», ասում է Անդրանիկ Հակոբյանը:

Անդրանիկ Հակոբյանն ArmSport-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ Արթուր Սուքիասյանի և Ազատ Ալոյանի սև գոտիներն արտասահմանից էին գալիս. հարմար առիթի էին սպասում՝ դրանք նրանց շնորհելու համար, բայց ցավոք, այդ առիթը չեղավ:

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվել էր նաև Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Կիրակոսյանի հարազատ եղբայրը՝ գնդապետ Հայկ Կիրակոսյանը: Վերջինս Հադրութի հրամանատարն էր ու ֆեդերացիայի մտերիմ ընկերը.

«Մեր մարզիկները ֆիզիկապես շատ ուժեղ են ու շատ լավ պատրաստված, ու երբ մեկնում են զինվորական ծառայության, հրամանատարությունը կարողանում է հենվել նրանց վրա: Հայկ Կիրակոսյանը, լինելով Հադրութի հրամանատարը, շատ մեծ ուշադրություն էր դարձնում մեր մարզիկներին»,- ասում է Անդրանիկ Հակոբյանը:

Ֆեդերացիայի մարզիկներ Նարեկ Մեսրոպյանն ու Դավիթ Կարապետյանն էլ վիրավորում են ստացել արցախյան պատերազմի ընթացքում ու նրանց հասցեին երախտիքի խոսքեր ևս հնչել են:

Ինչ վերաբերում է «Հայաստանի Գավաթ» առաջնությանը, ապա Անդրանիկ Հակոբյանի խոսքով սա իրենց առաջին մեծ միջոցառումն էր մոտ 15-ամսյա դադարից հետո.

«Սկզբում կորոնավիրուսը, ապա նաև պատերազմը թույլ չտվեց մեզ մարզումներ կամ մրցաշարեր անցկացնել: Այս առաջնությունը նախատեսված էր Երևանի և մարզերի մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների համար՝ տարբեր քաշային կարգերում: Մասնակցեցին շուրջ 200 մարզիկներ: Կարծում եմ՝ սա նրանց համար փորձի պակասը լրացնելու լավ հնարավորություն էր»,- ասում է Անդրանիկ Հակոբյանն ու պատմում նաև առաջիկա ծրագրերի մասին.

«Այս պահին Եվրոպայի և աշխարհի առաջնությունները հետաձգվել են և անցկացվելու են հաջորդ տարի, բայց մենք արդեն սկսել ենք մարզումներն ու նախապատրաստությունը: Կամաց-կամաց մեր աշակերտներին կհասցնենք այն մակարդակի, որ կարողանան միջազգային մրցաշարերից մեդալներով վերադառնալ:

Հունիսին նախատեսում ենք անցկացնել մեծահասակների առաջնությունը ու արդեն ֆեդերացիան կանցնի իր լիարժեք աշխատանքին: Պատրաստվում ենք առաջիկայում այլև միջոցառումներ ևս կազմակերպել, քանի որ այս ընթացքում մեր՝ չմարզված սաները փորձի պակաս ունեն ու պետք է փորձենք դա լրացնել»,- եզրափակում է իր խոսքը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ