Տիրան Խաչատրյանն ընդդեմ ԳՇ-ի գործով դատական նիստի օրը հայտնի է

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

«Աստղային պատերազմներ» ֆիլմի սաղավարտները աճուրդի կներկայացվեն

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալի Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի գործով դատական առաջին նիստը նշանակել է 2021 թվականի մայիսի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը պահանջել է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ՝ Պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի։

Հավելենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

Հրապարակող՝

Ամենաթարմ