Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու ուզբեկական Laxisam դեղագործական ընկերությունը պայմանավորվել են Ուզբեկստան մատակարարել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մինչև 35 մլն չափաբաժին:
Նշվում է, որ ընթացիկ տարում կարող է մատակարարվել մինչև 10 մլն պատվաստանյութ, իսկ հաջորդ տարի՝ ևս մինչև 25 մլն։
Այս մասին տեղեկանում ենք eadaily.com-ից:
