fbpx
Աշխարհ

Բազմաթիվ երկրներում բավականին մեծ ճնշում կա ռուսական պատվաստանյութի նկատմամբ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ արտասահմանում աննախադեպ ջանքեր են գործադրվում, որպեսզի ստիպեն հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից:

Պեսկովը վերջինս կոնկրետ երկրներ չի առանձնացրել:

«Բազմաթիվ երկրներում ճնշման մասշտաբը բավականին աննախադեպ է, կոշտ և զուրկ որևէ դիվանագիտական ակնարկներից և այլն: Դա իսկապես տեղի է ունենում»,-ասել է նա։

Կրեմլի ներկայացուցիչն անպատասխան է թողել հարցը՝ արդյոք խոսքը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասին է:

Այս մասին տեղեկանում ենք «Նեզավիսիմայա գազետա»-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ