Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց կորոնավիրուսի դեմ պատվաստումային իրադրությունից։
Նա ասաց, որ այս պահի դրությամբ իրականացվել է 190036 պատվաստում, որոնցից 6188-ը երեկվա ընթացքում։
Ավանեսյանի խոսքով՝ պատվաստումների տեմպն աճել է, բայց պետք է աշխատանք տարվի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում իրականացվեն պատվաստումները։
Խոսելով Դելտա շտամի մասին, նախարարն ասաց, որ այն աչքի է ընկնում իր տարածվածությամբ։ Ավանեսյանը հիշեցրեց, որ անցած շաբաթվա հետազոտության արդյունքով՝ 30 նմուշառվածից 25 մոտ դելտա շտամ էր հայտնաբերվել։

