Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն կոչ է արել իսրայելական օկուպացիան դադարեցնելու և պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու կոնկրետ ծրագրի ձևավորել: Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
«Բոլորը պահանջում են պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծում երկու պետությունների ստեղծման միջոցով և մենք (Պաղեստինի իշխանությունները – խմբ․) կոչ ենք անում կոնկրետ ժամանակացույց սահմանել իսրայելական օկուպացիայի դադարեցման և պաղեստինյան պետություն ստեղծման համար»,- վարչապետի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Շտայեն իր համոզմունք է հայտնել, որ «այժմ կա պատմական հնարավորություն Պաղեստինի ժողովրդի միասնության և օկուպացիայի դադարեցման համար»։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)