fbpx
Աշխարհ

Փայլանի կուսակցության բանտարկված անդամին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, քրդական ընդդիմադիր կուսակցության նախկին համանախագահ և թուրքական իշխանությունների կողմից բանտարկված Սելահեթթին Դեմիրթաշին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Թեկնածուի առաջադրումն իրականացրել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը, ով էլ բացահայտել է այդ մասին տեղեկությունը, քանի որ Նոբելյան հանձնաժողովներն իրավունք չունեն ինքնուրույն բացահայտել առաջադրված թեկնածուներին:

Առաջադրման հիմնավորման մեջ նշվում է, որ Դեմիրթաշը վերջին 12 տարվա ընթացքում մշտապես ջանքեր է գործադրել քուրդ և թուրք ժողովուրդների միջև հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև պայքարել է «Թուրքիայի պես ավտորիտար երկրում մարդու իրավունքների ամրապնդման համար»: (Դեմիրթաշը, ով Թուրքիայի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի համակուսակիցն է, դատապարտել է նաև Հայոց ցեղասպանությունը, սակայն այս դրվագը հիշատակված չէ առաջադրման հիմնավորման մեջ):

Նոբելյան մրցանակի հավակնորդի այս թվարկված արժանիքները խիստ հակադրության մեջ են մտնում Թուրքիայի իշխանությունների դիտարկումների հետ: Երկրի իրավապահները պատգամավորին 2016 թվականին մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինված կազմակերպության հետ կապերի մեջ ու դատապարտել ազատազրկման:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ