fbpx
Հասարակություն

Պայքարը ավելի ուժեղ է լինելու, ժողովուրդը պետք է հրաժարականի պահանջ ներկայացնի․ Լևոն Քոչարյան

Մենք դուրս եկանք խաղաղ, ինքնաբուխ երթի, ոստիկանները եկան, սադրեցին և մարդկանց բերման ենթարկեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ անհնազանդության ակցիա է իրականացնում Իսակովի պողոտայում։

Նա նշեց, որ մոտ 20-ից ավել բերման ենթարկվածներ կան։

«Իրենց թվում է, թե նման ձևերով և միջոցներով կարող ենք կասեցնել այս համաժողովրդական շարժումը, նման բան չկա, պայքարը շարունակվելու է և ավելի ուժեղ է լինելու ամեն ինչ, սա ցույց է տալիս իրենց վախերը։ Մեր ժողովուրդը ինչքան ոտքի է կանգնել, դրան էլ պետք է ավելանան ու հստակ պահանջ ներկայացնեն, որ այս իշխանությունը, այս պարտվողական քաղաքականությամբ և այս թուրքամետ ուղղվածությամբ՝ ուղղակի չի կարող Հայաստանում շարունակել իշխանություն ունենալ»,- ասաց նա։

Նշենք, որ քիչ առաջ իրավիճակը լարվեց Իսակովի պողոտայում և ոստիկանները բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների։ Այս պահին ակցիան շարունակվում է, քաղաքացիները Հաղթանակի կամրջի վրա են և շարունակում են երթը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի մի շարք փողոցներ փակվել են անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից, կան բերման ենթարկվածներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ