Հուլիսի 6-ին Արցախի ԱԻ պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ այսօր սակրավորները պայթեցման աշխատանքներ կիրականացնեն բոլոր շրջաններում:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Արցախի տարածքից հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում:
- Արցախում կնքվել է #СoWorking տարածքներ ստեղծելու մասին հուշագիր
- Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է չզբաղվել փողոցային առևտրով
Միաժամանակ ծառայության սակրավորները, «The Halo trust» կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հանրապետության բոլոր ուղղություններում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ»։
