Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող «Էլաստիկ» գործարանում պայթյուն է որոտացել, բռնկվել է հրդեհ ու տեղի է ունեցել փլուզում։
Այս մասին հայտնում է RIA-ն։
Նշվում է, որ պայթյունը գրանցվել է սարքավորումները միացնելիս, որի հետևանքով 150 քառակուսի մետր մակերեսով փլուզում է տեղի ուենցել։
Աղբյուրի տվյալներով՝ պայթյունի պահին արտադրամասում եղել է 17 մարդ, որոնցից 15-ը մահացել են։