ՊԲ զինծառայողները Վարանդայից հայտնաբերել են ևս 1 զինծառայողի աճյուն

Ամենադիտվածներ

Մարտունու օկուպացված հատվածում որոնումների արդյունքում աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Հուլիսի 30-ին Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն, որի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ