Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհուրդը

Ամենադիտվածներ

,
tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ավարտելով Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, հայտարարել է, որ նոր կառույցն անօգուտ չի լինի՝ ընդգծելով դրա աշխատանքի գործնական բնույթը։ Նա նշել է, որ շատ երկրներ արդեն միացել են նախաձեռնությանը, և Խաղաղության խորհրդին մասնակցելու հետաքրքրությունը շարունակում է աճել։ Թրամփը նաև ընդգծել է, որ Գազայի հատվածը «հիանալի վայր» է, որտեղ Խաղաղության խորհուրդը կարող է կարևոր դեր խաղալ տեղի ժողովրդի կենսամակարդակը բարելավելու գործում։

Թրամփը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ընդունել են հրավերն ու մասնակցել ստորագրմանը։ Նա նաև նշել է, որ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման նպատակով։

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահը չեղարկել է Կանադային ուղղված Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ Այդ մասին նա գրել է սոցցանցերում, որտեղ նա արտահայտվել է նաև Գրենլանդիայի մասին։ «Գրենլանդիայում կառույցի վրա աշխատանքներ են ընթանում, և դա կլինի ֆանտաստիկ իրադարձություն Միացյալ Նահանգների համար, իսկ Խաղաղության խորհուրդը մի բան է, որ աշխարհը երբեք չի տեսել՝ ինչ-որ յուրահատուկ բան։ Այնքան շատ լավ բաներ են տեղի ունենում»,- նշել է Թրամփը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ