fbpx
Հասարակություն

ՊԵԿ նախագահը ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: Նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրի իրականացման ողջ ընթացքում ՄԱԶԾ-ն հանդիսանալու է ինչպես խորհրդատվական աջակցություն իրականացնող, այնպես էլ ծրագրի իրագործման մեջ անմիջականորեն ներգրավված կառույց:

Կոմիտեում կայացել է Հարկային կարգապահության բարելավումը Հայաստանում վարքաբանական միջամտության միջոցով հետազոտության շնորհանդեսը, որն իրականացվել էր ՊԵԿ-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ