Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը չհայտարարված այց է կատարել Աֆղանստան: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Աղբյուրը հայտնում է, որ սա Պենտագոնի ղեկավարի առաջին այցն է այս երկիր:
Այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան հանդիպել է Աֆղանստանի վարչապետ Ադիլ Աբդուլահ Մահդիի հետ: Քննարկվել է Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության հարցը: Հայտնի է, որ այստեղ ավելի քան 5 հազար ամերիկացի զինվորական է ծառայություն իրականացնում:
Նշվում է նաև, որ Շենահանը հանդիպել է նաև ամերիկյան զորքերի հրամանատարության ներկայացուցիչների հետ:
Օրերս Շենահանը հանդիպել էր նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: