fbpx
Աշխարհ

Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ Պենտագոնի խոսնակի ելույթը Մոսկվան վիրավորական է համարել

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ուրբաթ օրը իրեն թույլ է տվել մի շարք զգացմունքային արտահայտություններ՝ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին, իսկ հետո ստիպված է եղել մի փոքր դադար վերցնել՝ իր զգացմունքները հաղթահարելու համար:

Նման պահվածքն անսովոր է ԱՄՆ ռազմածովային ուժերի անդրծովակալ Քիրբիի համար, ով հազվադեպ է զգացմունքներ ցուցադրում հասարակության մեջ, և ով հաճախ է թույլ տալիս կոշտ կամ գնահատող հայտարարություններ անել լրագրողների հետ շփվելիս:

Ճեպազրույցի ժամանակ Քիրբիին հարցրել են, թե արդյո՞ք Պենտագոնը ռացիոնալ է համարում Ռուսաստանի առաջնորդի քայլերն Ուկրաինայի նկատմամբ։ «Դժվար է նայել, թե ինչ են անում նա և ռուսական զորքերը Ուկրաինայում և կարծել, որ ցանկացած բարոյական մարդ կարող է դա արդարացնել», – պատասխանել է Պենտագոնի խոսնակը: Դրանից հետո Քիրբին տասը վայրկյան ընդհատել է խոսքը՝ իր զգացմունքները հաղթահարելու համար, որից հետո հավելել է, որ «դժվար է նայել մարտադաշտից նկարահանված կադրերը և պատկերացնել, որ որևէ բանական, լուրջ և հասուն ղեկավար դա կանի»։

Նաև ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը հերքել է ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ուղղված է ռուսալեզու բնակչության պաշտպանությանը և նացիզմի վերացմանը։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը «վիրավորական և անընդունելի» է անվանել Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունները Ռուսաստանի վերաբերյալ։

Ինչպես նշել է Անտոնովը, ԱՄՆ-ում սովորական է դարձել, որ «վարչակազմի պաշտոնյաներն իրենց դատողությունները հիմնում են ուկրաինական իշխանությունների անպարկեշտ ստերի վրա», մինչդեռ նրանք չեն ցանկանում «նկատել Կիևի ռեժիմի անթիվ հանցագործությունները՝ շարունակելով զենք մատակարարել Ուկրաինային»։

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ իշխանություններն ակնհայտորեն շահագրգռված չեն հրադադարով։ «Ջ. Քիրբիի և նրա նմանների համար գլխավորն այն է, որ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը լրացուցիչ եկամուտ է ստանում՝ մաքրելով իր պահեստները հնացած զենքերից։ Ջ. Քիրբին կորցրել է ամերիկյան սպայի արժանպատվությունը, նա արատավորել է սպայի համազգեստը»,- ասել է Անտոնովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ