fbpx
Աշխարհ

Պերուում սուգ են հայտարարել նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Պերուում սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի մահվան կապակացությամբ։ Վերջինս կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ: Այս մասին նշված է Պերուի պետության ղեկավար Մարտին Վիսկառայի դեկրետում, որն ապրիլի 17-ին հրապարակվել է հարավամերիկյան պետության El Peruano պաշտոնական թերթում:

«Ազգային սուգը կտևի մինչև ապրիլի 19-ի ուրբաթ օրը»,- ասված է դեկրետում:

Դրանում նշված է, որ այդ ամբողջ ժամանակ կխոնարհեն Պերուի պետական դրոշները բոլոր պետական հիմնարկությունների շենքերին, զորամասերի դիրքերում և ռազմածովային ուժերի նավերում, ինչպես նաև արտասահմանում Պերուի դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում:

Պերուի իշխանությունները որոշել են, որ Գարսիային կհուղարկավորեն ապրիլի 19-ին նախագահական պատիվներով:

69-ամյա Գարսիան վախճանվել է ապրիլի 17-ին Լիմայի Կազիմիր Ույոայի անվան հիվանդանոցում` կրակելով գլխին, երբ կալանագրով նրա տուն էին մտել դատախազության աշխատակիցները: Պերուում Գարսիային կասկածում էին Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ: Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ