fbpx
Uncategorized

Դմիտրի Պեսկովը խոսել է Ղրիմի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա անհամաձայնությունների մասին

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում և Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել իրերի իրական վիճակը:

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների հայտնած դիրքորոշումը, մենք դա բացարձակ սխալ ենք համարում: Մենք պատրաստ ենք և համբերությամբ լցված ՝ մեր թուրք գործընկերներին, ինչպես նաև այլ երկրներին հետագայում ևս բացատրելու, թե ինչպիսին է հարցերի իրական իրավիճակը»,- անդրադառնալով Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը՝ նշել է Պեսկովը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ