Խորհրդարան

Ընդդիմադիրները խորհրդարան գալիս են վնաս տալու օրակարգով․ Աղաջանյան

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով այսօրվա միջադեպին, նշեց. «Պարոն Օհանյան, չեք պատկերացնում, թե դրանով ինչ նախադեպ եք ստեղծում»:

Նա ցավով նկատեց, որ կառավարության ծրագրին չհետևեցին բովանդակային քննարկումներ. «Պատճառն այն է, որ մեր գործընկերները գալիս են այստեղ վնաս տալու օրակարգով»:

Նրա խոսքով՝ ընդդիմությւոնը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից. «Ինչքան բարձր են գոռում հողատու և դավաճան, այնքան հստակ գիտակցում են, որ սլաքներն ուղղվելու են իրենց վրա: Արդարադատությունը հասնելու է բոլոր հողատուներին և դավաճաններին, անկախ նրանից՝ պատգամավորական մանդատը առկա է, թե ոչ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ