fbpx
Խորհրդարան

Անկախության տոնին պետբյուջեից 0 դրամ է ծախսվել․ Արայիկ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առիթ ունեցավ անդրադառնալու Անկախության տոնի անցկացման կապակցությամբ ծախսված գումարներին ու դրանք աղբյուրներին։

Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցի, Հարությունյանը նշեց, որ ՀՀ պետբյուջեից Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել։ Նա ասաց, որ հնարավորության դեպքում ծրագրերն իրականացնում են գործընկերների հետ, որ բյուջեի նկատմամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի։

Երկխոսության ընթացքում Վարդանյանն ասաց, որ Անկախության օրվա առթիվ 1,2 միլիարդ դրամ է ծախսվել, ինչին ի պատասխան Հարությունյանն ասաց, որ ծախսվել է առավելագույնը 400-450 միլիոն դրամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ