Ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողովում ցանկալի` է լինեն մարդիկ, որոնք մասնագիտորեն կարող են օգնել. Բակո Սահակյան

Ամենադիտվածներ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել

Ցանկալի է, որ ապրիլյան պատերազմի հարցով ստեղծվող քննիչ հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, որոնք իրենց մասնագիտական կարողություններով կարող են օգտակար լինել։ Մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Ես տեղեկություն եմ տվել, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության նկատմամաբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ։ Վարչապետն իրավասու է այդպիսի առաջարկով հանդես գալու։ Իմ տեսակետն եղել է այն, որ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, որոնք մասնագիտորեն ի վիճակի են իրենց ծառայությամբ կամ գործունեությամբ օգնելու, որ եթե կան չբացահայտված պահեր, բացահայտելու, եթե կա լրացուցիչ ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն, ճշտումներ մտցնելու հարցում»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հետախուզությունը օրով ու ժամով իմացել է, որ հարձակում է լինելու, Բակո Սահակյանը պատասխանեց. «Ես դրա համար էլ ասում, որ եթե կա այդպիսի անհրաժեշտություն լրացուցիչ աշխատանք տանելու, ցանկալի է, որ այդ խմբերում ներգրավված լինեն մարդիկ, որոնք իրենց մասնագիտական կարողություններով կարող են օգտակար լինել»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր ելույթի ժամանակ նշել է, որ հասունացել է ժամանակը՝ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ