Ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը մեծ նվաճում է ունեցել իր կարիերայում։ Նա վերջին 14 տարում առաջին ռուս թենիսիստն է դարձել, որը հնարավորություն ունի խաղալու Հյուսիսայի Ամերիկայում անցկացվող «Մեծ սաղավարտի» առաջնությունների եզրափակչում:
Թենիսիստը խոսել է US Open-ի կիսաեզրափակչում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Թենիսիստը խոստովանել է, որ սիրում է ԱՄՆ-ն: Այս մասին հաորդում է ATP Tour-ը։
«Երբ ես եկա ԱՄՆ, չգիտեի, որ այդքան լավ կլինի։ Պետք է ասեմ, որ ես սիրում եմ ԱՄՆ-ն»,-ասել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում Մեդվեդևը հաղթել է Դիմիտրովին 7:6 (7:5), 6:4, 6:3 հաշվով:
Մրցաշարի եզրափակչում, որը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 8-ին, ռուս թենիսիստը կխաղա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: