ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Պարսից ծոցում ցանկացած էսկալացիայից, քանի որ լարվածությունը շարունակում է աճել, երբ Իրանն այս շաբաթ խոցել էր ամերիկյան անօդաչու սարքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Աշխարհը չի կարող թույլ տալ Պարսից ծոցում լուրջ հակամարտություն»,-հայտարարել է Գուտերիշը Լիսաբոնում երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակներում:
«Կողմերը պետք է երկաթե նյարդեր ունենան: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած տեսակի էսկալացիայից»,-հավելել է Գուտերիշը: