Փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միացեք ապաշրջափակման երթին՝ պահանջելու Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր

Ամենադիտվածներ

Փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միացեք ապաշրջափակման երթին՝ պահանջելու Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր

Սիրելի՛ քաղաքացիներ,

Բացում քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է ձեզ փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միանալ ապաշրջափակման երթին՝ պահանջելու ՀՀ կառավարությունից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրներից և ԵՄ-ից իրականացնել Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր։ Այս երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ անցնելով Կառավարության, ՄԱԿ ներկայացուցչության, Ֆրանսիայի դեսպանատան, Ռուսաստանի դեսպանատան և ԵՄ ներկայացուցչության մոտ։ Ուղերձներ կփոխանցվեն բոլոր հասցեատերերին։ ԱՄՆ դեսպանատանը երթին զուգահեռ առանձին կփոխանցվի մեր ուղերձը։

Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ մենք իրավունք ունենք պահանջելու մեր Արցախի հայրենակիցների համամարդկային իրավունքների պաշտպանությունը և ՄԱԿ-ի կոնվենցիաների կատարումը՝ ապահովելով նրանց ժողովրդավարական երկրներին հարիր բոլոր ազատություններով։ Բերձորի միջանցքի բացումը և միջանցքի կարգավիճակի անխաթարությունը վճռորոշ իրողություն կդառնա մեր ժողովրդի պաշպանության ու անվտանգության համար։

Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ մեր իրավունքները ոտնահարվում են։ Ժամանակն է, որ մենք միասնականություն ցուցաբերենք և ցույց տանք մեր իրավատեր կամքը։ Միացե՛ք մեզ փետրվարի 3-ին և թող ձեր ձայնը լսելի լինի բոլորին։

Միասին մենք կարող ենք փոփոխությունների հասնել: Եկեք միաբան լինենք և պաշտպանենք Արցախի իրավունքները։

#ԲԱՑՈւՄ #ԵՐԹԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ #ՈՐԲԱՑՎԻ #ԲԵՐՁՈՐԻՄԻՋԱՆՑՔ #ԱՐՑԱԽ

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();