fbpx
Աշխարհ

Փհենյանը չի պատրաստվում միակողմանի հրաժարվել միջուկային զենքից

Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ մտադիր չէ միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից։ Փհենյանը միժամանակ պնդում է, որ նախևառաջ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները:

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները, որը հայտնվել է փակուղում, նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած հունիսին:

Այս ամիսների ընթացքում Փհենյանը հրաժարվել է միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումներից, ապամոնտաժել է հրթիռների փորձարկման դաշտը և խոստացել հրաժարվել նաև երկրի գլխավոր միջուկային համակարգից:

Նոյեմբերին, սակայն, ամերիկյան փորձագետները հայտարարել են, թե Հյուսիսային Կորեայում 13 հրթիռային բազա է հայտնաբերվել, որոնք Փհենյանը փորձել է թաքցնել միջազգային դիտորդներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ