Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի:
Քաղաքապետի հանձնարարությամբ հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով:
Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ 1979 թ. ծնված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219739536224635&id=1405208089