ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ 2021 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները:
- Արշակ Կարապետյանը ընդունել է Անդրեա Վիկտորինին․ նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը
- Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
