fbpx
Զինված Ուժեր

N զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին N զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները։

«Ներկայացվել են զորամասերում կատարված աշխատանքները, արձանագրվել թերություններն ու առկա խնդիրները:

Նշվել է, որ մի շարք հարցերում զորամիավորումում գրանցվել է առաջընթաց, բայց կան նաև լուծման ընթացքում գտնվող խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են հանձնարարականներ:

Հաշվետու ժամանակահատվածում աչքի ընկած զինծառայողները ստացել են շնորհակալագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ