Հուլիսի 30-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զորամիավորումներում հուլիսի 29-ին և 30-ին իրականացվել է մարտական հերթափոխ:
- Հակառակորդը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ
- Մեր ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական՝ Aerostar տիպի ԱԹՍ
«Մինչ այդ, անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։

Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

