fbpx
Զինված Ուժեր

Հակառակորդը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ

Այսօր՝ հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

«Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ», – ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ